24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ադրբեջանական կողմի սադրանքներին պետք է վերջ տալ.փոխնախարար/վիդեո/

«Ադրբեջանական կողմի հայտարարությունները չպետք է մեկնաբանել»,-այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

«Այն բանից հետո, թե նրանք 20 տարի շարունակ իրենց ինչպես են պահում, մի՞թե ակնհայտ չէ, որ նրանց ասածները մեկնաբանելու կարիք չկա: Նրանք միայն այն են ասում, ինչն իրենց է շահավետ: Բանակցությունների սեղանին նրանք մի բան են ասում, հետո բացարձակ այլ հայտարարություն են անում: Պետք է ոչ թե մեկնաբանել, այլ քո սեփական գիծն առաջ մղել:

Առայժմ շփման գծում պրովոկացիաներ են կատարվում, կրակոցներ, բանակցային գործընթացը չի կարողանում առաջ շարժվել: Անհրաժեշտ է շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ներդնել, ինչպես նաեւ ընդլայնել մոնիտորինգի խմբի հնարավորությունները: Արդյունքում պետք է սադրանքներին վերջ դրվի: Միայն այդ ժամանակ հնարավոր կլինի խոսել կոնկրետ արդյունքների մասին»,- ընդգծեց Շավարշ Քոչարյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ