25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Բեսլանի դժոխքը․․․սարսափելի սեպտեմբերի մեկը՝ ականատեսների հիշողության մեջ /ֆոտո/

13 տարի առաջ սեպտեմբերի մեկն աղետալի էր Բեսլան քաղաքի համար։ Ահաբեկիչները տեղի համար մեկ դպրոցի վրա հարձակվեցին ու պատանդ վերցրին։ Արդյունքում 334 հոգի մահացան, որոնցից 186-ը երեխաներ էին․․․

13 տարի անց այդ սարսափելի ողբերգության ականատեսները չեն կարողանում մոռանալ ամբողջ սարսափը, որ ապրեցին։

«Ողջ ընտանիքս այդ դպրոցում է սովորել, պապիկս 30 տարի դպրոցի տնօրենն է եղել։ Այդ օրն էլ առավոտ շուտ դպրոց էր գնացել, ես ու քույրս էլ պատրաստվեցինք ու գնացինք դպրոց»,- պատմում է այն ժամանակ 7-ամյա Սանետան։

Семилетняя Санета с одноклассниками. Через два года Теракт унесет жизни 334 человек, в том числе 186 детей. погибшие покоятся в “Городе Ангелов”.

Կրակոցները հնչեցին, երբ բոլորը դպրոցի բակում էին՝ ելույթ էր հնչում։ 30 հոգի ներխուժեցին դպրոցի բակ՝ սեւ դիմակներով․․․
«Ոմանք, այդ թվում՝ հորեղբորս դուստրը, կարողացան փախչել։ Շատերը փորձում էին դպրոց մտնել, մտածում էին՝ այնտեղ ավելի ապահով է։ Մայրս նրան տեսել էր փողոցում ու հարցրել, թե ուր ենք մենք՝ ես ու քույրս։ Երբ իմացել էր, վազելով եկել ու ահաբեկիչներից մեկին խնդրել էր իրեն էլ ներս թողնել։ Նրան ասել էին՝ ներս մտնել կարող ես, այնտեղից դուրս գալ՝ երբեք․․․
 

Մեզ տարան դպրոցի մարզադահլիճ, ես միայն մտածում էի, թե ուր են պապիկս ու քույրս, ու հանկարծ տեսա մայրիկիս։ Երբ մոտեցա նրան, քույրս արդեն նրա հետ էր։ Պապիկս 89 տարեկան էր, անգամ ահաբեկիչները նրան թույլ տվեցին հեռանալ, բայց նա չհամաձայնվեց։ Այդ գիշեր ոչ մեկս չքնեցինք․․․Առավոտյան ավելի դժվար էր։ Ծարավ էինք, քաղցած, նախօրեին կերել էինք ծաղիկները, որոնք աշակերտները բերել էին։ Ուսուցչուհիներից մեկը՝ Զիֆան, նորածին երեխա ուներ, որը տանն էր, նա մեզ կրծքի կաթ տվեց, ինձ ու Ամինային։ Ամաչում էի, բայց խմեցի․․․ Այդ օրվանից նա դարձավ իմ երկրորդ մայրը։ Ահաբեկիչները կրակում էին, գոռում․․․ ժամանակի զգացողությունը կանգ էր առել։ Ես միայն ջրի մասին էի երազում, մի շիշ ջրի։ Հետո ոչինչ չեմ հիշում, վազվզում էին, աղմուկ էր, հետո համազգեստով տղամարդիկ էին, մի քնաի տղամարդ վազեցին ներս, մեկը հայրս էր, գոռացի ու գիրկն ընկա»։

Սանետայի ու մյուսների համար դժոխքն ավարտվել էր, մայրն ու քույրն էլ գտնվեցին, իսկ ահա պապիկը մահացել էր։ Նա պայթել էր ռումբի վրա։

 

Санета и ее дедушка, Сабанов Таркан Габулиевич. “Он пристроил спортзал к школе. Спасибо ему за низкие окна, через них кто-то из заложников смог убежать”.

 

«Մինչ օրս մեղքի զգացում ունեմ, որ ես ողջ մնացի, իսկ շատերը՝ ոչ։ Բայց մտածում եմ՝ եթե ողջ մնացի, ուրեմն պետք է ապրել։ Այդ օրվանից մի կարեւոր սովորություն եմ ձեռք բերել, ուր էլ լինեմ, մի շիշ ջուր անպայման ինձ հետ եմ վերցնում․․․ թող լինի», – ասում է նա։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ