19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայ գրատպության 500-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել Լոս Անջելեսում

Հոկտեմբերի 6-ին Լոս Անջելեսի Հանրային գրադարանում կազմակերպվեց մշակութային երեկո` նվիրված Հայ գրատպության 500-ամյա հոբելյանին եւ Երեւանը Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելուն: Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ մշակույթի նախարարության, ԼԱ-ում ՀՀ գլխավոր հյուպատոսության եւ Լոս Անջելեսի Հանրային գրադարանի համատեղ ջանքերով:

ԼԱ գրադարանի “Մարկ Թեյփր” սրահում ելույթ ունեցավ Երեւանի պետական մնջախաղի թատրոնը` գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի գլխավորությամբ: Ներկայացվեց “Գիրք Ծաղկան” բեմադրությունը:

Երեկոն վարեցին հոլիվուդյան հայտնի դերասան Քեն Դավիդյանը եւ “Արփա” միջազգային կինոփառատոնի տնօրեն Ալեքս Քալագնամոսը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ