19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

“Սիվիլիթաս”-ը պահանջված փաստաթղթերը տրամադրել է ԱԱԾ-ին. փաստաբան

ՀՀ նախկին  արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանն Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով “Սիվիլիթաս” հիմնադրամից փաստաթղթերն առգրավելու մասին Ազգային անվտանգության ծառայության որոշմանն` ասել է, որ պահանջված փաստաթղթերը տրամադրվել են   ԱԱԾ-ին:

Մեր դիտարկմանը, թե այս դեպքում ինչով է պայմանավորված նման որոշման կայացումը, եթե փաստաթղթերը տրամադրվել են ԱԱԾ-ին, Տիգրան Աթանեսյանն արձագանքել է.”Դա քննիչին պետք է հարցնել”:

Ինչ վերաբերվում է  հարցին փաստաթղթերի առգրավումից հետո գործի հանգամանքների վրա լույս սփռվելու հնարավորությանը, փաստաբանն ասել է. “Ոչ մի նոր բան չի կարող լինել, քանի որ իրենք շատ լավ գիտեն, թե ինչու են կայացրել որոշումը, բայց ինքն իրենով որոշումն արտառոց չէ”,-նշել է Տիգրան Աթանեսյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ