25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ավանդական այց հատուկ ուշադրության կարիք ունեցող երեխաներին

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցներն ձևավորված   ավանդույթի համաձայն այսօր այցելեցին Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան թիվ 14 հատուկ դպրոց: Առաջին դասարանցիներին փոխանցեցին պարագաներ և խաղալիքներ, շնորհավորեցին ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ:

Այս կրթական հաստատությունում  սովորում են տեսողական խնդիրներ ունեցող երեխաներ ոչ միայն մայրաքաղաքից, այլև հանրապետության հեռավոր մարզերից:       Դպրոցը միակն է, որտեղ ուսումն իրականացվում է «Բրալյան» համակարգով: Նախարարության ներկայացուցիչները զրուցեցին ուսուցչական անձնակազմի հետ, շրջեցին դասասենյակներով, ծանոթացան նաև բուժկետի և ճաշարանի  պայմաններին:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ