25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ուզեն-չուզեն կհարմարվեն . Հրանուշ Հակոբյան

ՀՀ Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ այսօր կազմակերպվել էր սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Հակոբյանը հայտնեց, որ Էկոնոմիկայի նախարարության հետ միասին Հայաստանի փոքր և միջին ձեռնարակատիրության զարգացման ազգային կենտրոնը դասընթացներ են կազմակերպել` հնարավորություն են տվել տասնյակ սիրիահայերի իրենց բիզնեսն սկսելու:

Ազգային կենտրոնի ղեկավար Վարազդատ Կարապետյանը հայտնեց, որ առաջին անգամ սիրիահայերի հետ հանդիպում է կազմակերպվել նոյեմբեր ամսին և այդ ժամանակ ներակայացվել են սիրիահայության խնդիրները: Այստեղ նաև ներկայացել են այն մարդիկ, ովքեր ուզում էին զբաղվել ձեռնարակատիրությամբ:

Նրանց համար ստեղծվել են հատուկ պայմաններ` մինչեւ հինգ միլիոն դրամ վարկ, որ պետք է մարվի հինգ տարվա ընթացքում `տարեկան չորս տոկոս տոկոսադրույքով: Ծրագրում երեք հարյուր սիրիահայ ձեռնարակատեր է ընդգրկվել: Ներկայումս երրորդ դասընթացն է ընթացքի մեջ:

Սիրիահայերը բիզնես են սկսել հաստոցաշինության, հասարակական սննդի, ոսկերչության, տաքսի ծառայության, մանկական սննդի արտադրության, կահույքագործության ոլորտներում:

Ընդհանուր առմամբ 137 մլն դրամ վարկային միջոցներ են հատկացվել, որոնց միջոցով ստեղծվել է 31 նոր բիզնես:

Հրանուշ Հակոբյանը դիմեց լրագրողներին՝ խնդրելով շատ ներկայացնել սիրիահայ բիզնեսմեններին:

Աշխատանքի և սոցիլական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը տեղեկացրեց, որ իրենց դիմել է 515 սիրիահայ աշխատանքի համար: Նրանց աշխատելու հնարավորություն է տրվել, սակայն շատերը չեն ցանկացել հարմարվել աշխատանքի պայմաններին, մասնավորապես աշխատավարձին:

՛՛Ուզեն- չուզեն կհարմարավեն մեր աշխատանքի, աշխատավարձի չափին՛՛,-նշեց նախարարի պաշտոնակատարը:  

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ