20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մի կոտրեք

Շնորհավորում եմ գիտության օրվա և ուսումնական տարին մեկնարկելու առթիվ, մաղթում լուրջ առաջընթաց: Իսկ հիմա մի խորհուրդ ծնողներին (պապիկի կարգավիճակով)՝ թույլ տվեք, որպեսզի Ձեր երեխաները հնարավորինս արագ ու հիմնավոր կայանան, այդչափ «հոգատար» լինելը, թաթիկից բռնած ամենուր ուղեկցելը կկոտրի Ձեր երեխային, կզրկի ինքնուրույնությունից:

Մի՞թե կարելի է իրավագիտության ֆակուլտետ ընդունված ուսանողին ուղեկցել համալսարան ու սպասել միջանցքում՝ իբր թե ճշտելու, թե հաջորդ դասը որ լսարանում է լինելու: Այսօր փորձեցի ոմանց (լավ է, որ այդպիսիք շատ չեն) զուսպ դիտողություն անել, թերևս, հասկացան:

Ի դեպ, հատկապես, շնորհավորում եմ իրավագիտության ֆակուլտետ ընդունված տղաներին. սրանք այն երիտասարդներն են, որ չեն վախենում զինվոր լինելուց, քանի որ այդ ֆակուլտետում չկա տարկետման իրավունք: Ցավոք, այս տարի այդ տղաները ակնհայտ սակավաթիվ էին: Այս մասին ֆեյսբուքյան հանրագրում կիսվել է նախկին արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ