20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հոկտեմբերի 14-ին փոքր կենտրոնը փակ կլինի

Հոկտեմբերի 14-ին ՛՛Էրեբունի -Երևան-2794′ տոնակատարության միջոցառումները կազմակերպելու, ինչպես նաև բնակչության անվտանգությունն ապահովելու համար մի շարք փողոցներ փակ կլինեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Երևանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը: ՛՛Փորձը ցույց է տալիս, որ փակ լինելով ավելի հաճույքով ենք մասնակցում միձոցառումներին ու ավելի հեշտ է կազմակերպելը՛՛,-ասաց Նավասարդյանը:

Փակ կլինեն հետևյալ փողոցները՝

Մաշտոցի և Բաղրամյան պողոտաները, ՛՛Հաղթանակ կամուրջը՛՛՝ Իսակովի և Աթենքի փողոցների խաչմերուկից, Գր. Լուսավորիչ, Զաքյան, Վազգեն Սարգսյան, Իտալական, Բեյրութի, Պարոնյան, Պռոշյան, Սարյան, Ամիրյան, Մելիք Ադամյան, Պուշկինի, Թումանյան, Օրբելի փողոցները:

Փակ կլինեն նաև Խորենացի փողոցը՝ Մաշտոցի պողոտայից մինչև Ագաթանգեղոս փողոց ընկած հատվածը, Տիգրան Մեծի պողոտան՝ Հանրապետության հրապարակից մինչև Խանջյան փողոց ընկած հատվածը, Սայաթ Նովա փողոցը՝ Մշոտցի պողոտայից մինչև Խանջյան փողոց ընկած հատվածը, Մոսկովյան փողոցի, Իսահակյանի, Նալբանդյանի ու Կորյունի փողոցների մի հատվածները:

Ժամը 22:30-ից երթևեկության համար փակ կմնան միայն Մաշտոցի պողոտայից, Գր. Լուսավորչի, Ագաթանգեղոսի, Խանջյան և Սայաթ-Նովա փողոցներից դեպի հանրապետության հրապարակ տանող բոլոր փողոցնեը:

Հենրիկ Նավասարդյանը հավելեց, որ այդ օրը երևանցիները պետք է ներողամիտ լինեն: Միկրոավտոբուսներն ու ավտոբուսները կսպասարկեն մինչև ուշ երեկո, իսկ մետրոն՝ մինչև ժամը մեկը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ