29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Պետությունը կսպանի երկարակյաց մարդկանց

image_20563

Նույնականացման քարտերի ստեղծումը իր մեջ բավականին լուրջ վտանգներ է պարունակում: Իր արած հետազոտությունների արդյունքում գիտնական Ռուբեն Ալանակյանը եկել է այն եզրակացության որ նույնականացման քարտ ստացողները ավտոմատ ենթարկվում են այդ քարտը ստեղծողներին` այսինքն` տվյալ երկրի իշխանությանը: Այս մասին գիտնականը հայտարարեց “Հենարան” ակումբում լրագրողների հետ հանդիպմանը:

Նա գտնում է որ այս քարտի հետ կապված մարդկանց ենթարկեցնելու ,շահագործելու հեռահար նպատակ կա. ”Ապագայում ուզում են նույնականացման քարտից սարքել փող: Ուզում են նույնականացման քարտով ապագայում առևտուր լինի ռեալ փողի փոխարեն: Այդ դեպքում քո հաշվից շատ հեշտ կհանեն փողերը: Եվ այդ մարդը ոչինչ ապացուցել չի կարողանա: Նույնը տեղի է ունենում էլեկտրոնային ստորագրության դեպքում”,-մեկնաբանեց գիտնականը:

Գիտնականի համոզմամբ` մատնահետքերից երևում է, թե մարդը որքան է ապրելու և նշում է որ երկարակյաց մարդիկ իրենց հերթին վտանգ են ներկայացնում պետության համար.” Պետությունը կսպանի Ձեզ, քանի որ չի ուզենա երկար տարիներ թոշակ վճարել”,-սա  Ռուբեն Ալանակյանի տեսակետն է, ով նշում է, որ մատնահետքերով կամ աչքի ծիածանափայլ թաղանթով նույնականացման միջոցով իմանում են նաև մարդկանց առողջության մասին և ավտոմատ կոմյուտերային անալիզ են անում. ” Այս դեպքում մարդը դառնում է օրգանների պահածո խնդիրներ ունեցող հարուստների համար”:

Ռուբեն Ալանակյանը տեղեկացրեց, որ նույնականացման քարտեր ստանալը պետք է լինի կամավորության սկզբունքով . ”Նույնականացման քարտ ստանալը կամավոր է, սակայն այս կառավարությունը փորձում է ավելի բարձր թռնել, քան այս երկրի օրենքը, այսինքն` տեղի է ունենում իշխանության զավթում: Ամեն գնով փորձում են մարդկանց նույնականացման քարտեր պարտադրել”:

Ռուբեն Ալանակյանը մասնավորապես նշեց, որ 5 ամիս առաջ 5 կազմակերպություններ նամակ են գրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որտեղ մատնանշել են նույնականացման քարտի վտանգները, նաև քրիստոնեական հավատքի տեսակետից: Ասաց` պատասխան չեն ստացել:

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ