23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Մենք անկանոն կրակոցներին չենք պատասխանում, բայց պատրաստ ենք դիմագրավել փոթորկին. Սեյրան Օհանյան

«Սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է, կրակոցների թիվը պակասել է»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Կրակոցներ կան, խախտումներ լինում են մեր հարեւանների կողմից: Մենք անկանոն կրակոցներին չենք պատասխանում, փորձում ենք այնպես անել, որ լարվածություն չլինի»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք իրավիճակը կարելի է համարել հանգստություն փոթորկից առաջ, նախարարը պատասխանել է . «Զինված ուժերի գործողությունների մեջ միշտ էլ մեր գործողությունները փոթորկի նման են: Մենք միշտ պահում ենք զգոնությունը եւ պատրաստ ենք դիմագրավել փոթորկին»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ