25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հանդիպում Ազգային ժողովում

ՀՀ ԱԺ Եվրանեսթի եւ Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովների անդամներն ապրիլի 25-ին հանդիպեցին Եվրախորհրդարանի ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի անդամներին:

Ողջունելով հյուրերին՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը կարեւոր համարեց բարեկամության խմբի առաջին այցելությունը Հայաստանի խորհրդարան եւ հույս հայտնեց, որ առաջիկայում նման հանդիպումներն ավելի հաճախակի կանցկացվեն:

Հանդիման ընթացքում երկուստեք կարեւորվեց Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացումը, ինտեգրացիոն գործընթացը, հատուկ շեշտվեց Ասոցացման պայմանագրի ստորագրման կորեւորությունը Հայաստանի համար, ինչպես նաեւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծումը:

Կողմերը կարեւոր համարեցին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումը, բանակցությունների շարունակումը, անընդունելի համարվեց ռազմական ճանապարհով հարցի լուծումը: Եվրախորհրդարանի անդամները կարեւորեցին Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարական բարեփոխումների խորացումը, ինչը կնպաստի հարցի խաղաղ կարգավորմանը: Այդ համատեքստում կարեւորվեց նաեւ Հարավային Կովկասում ժողովրդավարության ամրապնդումը:

Ներկաները կարեւոր համարեցին ԼՂ ոչ կառավարական կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների մասնակցությունը Եվրանեսթի շրջանակներում իրականացվող քաղաքացիական հասարակության ամրապնդման ծրագրերին:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաեւ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին եւ ժողովրդավարության խորացմանը: Այս համատեքստում հյուրերը կարեւորեցին ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը՝ ընդգծելով, որ այդ ուղղությամբ դեռ անելիքներ կան: Եվրոպացի գործընկերները պատրաստակամություն հայտնեցին աջակցելու այդ բարեփոխումների իրականացմանը:

Հանդիպման ավարտին Արտակ Զաքարյանը հայ խորհրդարանականների անունից պատրաստակամություն հայտնեց զարգացնելու եւ խորացնելու երկկողմ հարաբերությունները: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ