20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Դեպի Արցախ

Օրերս Հայաստանի պատմության թանգարանում կայացավ ղարաբաղյան շարժման 25-րդ տարեդարձի  կապակցությամբ հայտարարված “Արցախ` իմ սեր, իմ հպարտություն” թեմայով շարադրությունների մրցույթի հաղթողների եւ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ հանդիպում: Վերջինս խրախուսական շնորհակալագրեր հանձնեց մրցույթի հանրապետական փուլի տասը հաղթողներին, որոնց շարադրությունները համարվել էին լավագույններ:

Ուրախությամբ նշենք, որ լավագույնների մեջ է Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի 2-րդ ուսումնական վաշտի սան Առնո Ալեքսանյանը: Ինչպես նշել է Արմեն Աշոտյանը, բոլոր շարադրությունների մեջ կար ոգի, հպարտություն, սեր, Արցախին տեր կանգնելու պատրաստակամություն, ուստի իբրեւ պարգեւատրում բոլոր հաղթողներն առաջիկայում եռօրյա այցելությամբ կուղեւորվեն դեպի Արցախ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ