19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ճոյտը հորթուկ էլ է, որբուկ էլ.Էջմիածնում կրքերը թեժացած են

Ճոյտն ինձ իր արշինով է չափում։ Դե ինքը ծառայամիտ, ստրկամիտ մարդ է, ողջ կյանքում պատվերներ է կատարել ու չի էլ պատկերացնում, որ կարող են նորմալ մարդիկ էլ լինել՝ պատվեր չկատարող։ Դե ինքը միշտ քաղաքական պապաներ է որոնել, սրա-նրա շքի տակ տեղավորվել։ Այսօր անտեր է մնացել, տեր է ման գալիս։ Որոշել է ԱԺ պատգամավոր դառնալ, բայց դեռ չգիտի՝ ո՞վ իրեն կառնի։
Ես, ի տարբերություն Ճոյտի, ինքնուրույն եմ կայացել որպես մարդ, որպես մասնագետ, երբեք խղճիս դեմ բաներ չեմ ասել, չեմ գրել, չեմ արել։ Միշտ վարվել եմ այնպես, ինչպես ինքս եմ ճիշտ համարել։ Աշխարհում գոյություն չունի այնպիսի մարդ, որ կարող է ինձ հարկադրել անել մի քայլ, որը ես ճիշտ չեմ համարում։
Դե հասկանալի է, որ Ճոյտն ինձ չի սիրում, բայց որ հարգում է՝ հաստատ։ Չի կարող չհարգել։ 2008 թվականին, երբ ինքն իշխանության կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու էր, երբ ընտրական բոլոր հանձնաժողովներն իր ձեռքում էին, եւ ինքը կամենում էր ընտրախախտումներ անել, ես կարողացա լրատվական վերահսկողություն սահմանել իր նկատմամբ, բռնացրի կեղծիքներ անելու իր բոլոր փորձերը։
Եթե Ճոյտը խուսափում է ինձ հետ հեռուստաեթերում կամ որեւէ մամուլի ակումբում բանավիճել, ապա այլ բան կարող եմ առաջարկել։ Եկ հանդիպենք Էջմիածնի կենտրոնում կամ որեւէ բակում, հանդիպենք ու բանավիճենք էջմիածնեցիների ներկայությամբ։ Ու թող էջմիածնեցին որոշի, թե մեզանից ով է առավել լավ պատկերացնում Էջմիածնի, էջմիածնեցու հոգսերը, պրոբլեմները, խնդիրները, մեզանից ով է առավել լավ ճանաչում էջմիածնեցուն։

Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության 

բաժնի պետ Վարդան Վարդանյան   

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ