29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Պայթյունից տուժած՝ գազալցակայանի աշխատակցի վիճակը ծայրահեղ ծանր է

arcaxic-ughghatirner-n82293-1

Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում գտնվող գազալցակայանում այսօր՝ օգոստոսի 27-ին՝ մահացու ելքով պայթյունից տուժած՝ գազալցակայանի աշխատակցի վիճակը ծայրահեղ ծանր է:

Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ «Էրեբունի» բժշկական կենտրոնից:

Տուժածի մեկ ոտքը ամպուտացիայի են ենթարկել, նա միացված է արհեստական շնչառական ապարատին:

Հիշեցնենք, որ պայթյունը տեղի է ունեցել գիշերը՝ ժամը 00:20-ի սահմանում: Ըստ ԱԻՆ-ի տվյալների՝ «Նորապատ ԱԿ» գազալցակայանում «ՎԱԶ 2101» մակնիշի 14 LU 101 պ/հ ավտոմեքենայի (վարորդ՝ 1970 թ. ծնված Տ. Պ.) լիցքավորման ժամանակ տեղի է ունեցել պայթյուն, վարորդը տեղում մահացել է: Գազալցակայանի աշխատակից, 1983 թ. ծնված Ա. Գ.-ն ստորին վերջույթների կոտրվածքներով հոսպիտալացվել է Արմավիր քաղաքի ԲԿ, այնուհետեւ տեղափոխվել է Երեւանի «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ