20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Նիսում, Իրանում, Դամասկոսում եւ Լիտվայում

Ֆրանսիայի Նիս քաղաքի հայ առաքելական համայնքը ապրիլի 23-ին եւ 24-ին նախաձեռնել էր միջոցառումների շարք` ի հիշատակ Հայոց Մեծ Եղեռնի զոհերի։ Ապրիլի 23-ի երեկոյան տեղի ունեցավ “Վանա ծովի արշալույսը” ֆիլմի ցուցադրումը Նիսի հեղինակավոր Պաթե Մասենա կինոթատրոնում, որից հետո ֆրանսիացի հանդիսատեսը հնարավորություն ունեցավ հարցեր ուղղելու ֆիլմի բեմադրող ռեժիսոր Արտակ Իգիթյանին եւ սցենարի համահեղինակ Արեն Վաթյանին։

Երեկոն շարունակվեց Նիսի կենտրոնական հրապարակում, ուր տեղի երիտասարդները կազմակերպել էին ոգեկոչման միջոցառում. հարյուրավոր մոմերի լույսի ներքո հնչեցին նախ Պարույր Սեւակի “Անլռելի զանգակատունը”, ապա դուդուկի կատարումներ։ Ապրիլի 24-ին մատուցվեց հիշատակի պատարագ, որի առթիվ հատուկ Փարիզից Նիս էր ժամանել Ֆրանսիայի հայ եկեղեցական թեմի առաջնորդ եւ Արեւմտյան Եվրոպայի Կաթողիկոսական պատվիրակ գերաշնորհ տեր Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը։

Պատարագին հաջորդեց երթ դեպի Հայկական պուրակ, ուր տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղման հանդիսավոր արարողություն Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը մարմնավորող հուշակոթողին։ Միջոցառումներին ներկա էին Ֆրանսիայում ՀՀ դեսպանորդ Վահագն Աթաբեկյանը, քաղաքային, շրջանային եւ տեղական իշխանության ողջ ղեկավար կազմը, Ալպ-Մարիտիմի պրեֆեկտի ներկայացուցիչը, տեղի պատգամավորներ, սենատորներ, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի հարավ

 

Ապրիլի 21-ին Հայոց Մեծ Եղեռնի 98-րդ տարելիցի ոգեկոչման առթիվ Թեհրանի “Հայ Ակումբի” սրահում Թեհրանի “Հայ դատի” գրասենյակի նախաձեռնությամբ պարսիկ մտավորականների՝ հրատարակիչների, վերլուծաբանների, պետական գերատեսչությունների ներկայացուցիչների, մեջլիսի պարսիկ եւ կրոնական փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորների   մասնակցությամբ տեղի ունեցավ դասախոսություն: Միջոցառման գլխավոր հրավիրյալը եւ բանախոսը ԻԻՀ մեջլիսի փոխխոսնակ Հոջջաթ օլ-էսլամ Աբութորաբի Ֆարդն էր, որի ելույթը ուշագրավ էր իր ուրույն  շեշտադրումներով:

Ապրիլի 23-ին Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցու բակում՝ Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանին, կազմակերպվեց ծաղկեմատույցի արարողություն, որին ներկա գտնվեցին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը, Թեհրանի Հայոց թեմի ազգային իշխանությունները, ՀՅԴ ղեկավար կազմը, Թեհրանում գործող մշակութային միությունների ներկայացուցիչները: Ապրիլի 24-ի երեկոյան Թեհրանի «Արարատ» մարզավանում տեղի ունեցավ Հայոց Մեծ Եղեռնի ոգեկոչման միջոցառում, որի ընթացքում ելույթ ունեցավ նաեւ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանը: ային մասնաճյուղի ղեկավարներ, հարյուրավոր ֆրանսահայեր։

 

Ապրիլի 24-ին Լիտվայի Ցեղասպանության եւ դիմադրության կենտրոնում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 98-ամյակին նվիրված միջոցառում, որին ներկա էին Լիտվայի Սեյմասի պատգամավորներ, հասարակական գործիչներ, Լիտվայի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ,  ակադեմիական եւ լրագրողական շրջանակների, ինչպես նաեւ հայ համայնքի անդամներ:

Միջոցառմանը ելույթներով հանդես եկան Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը, Լիտվայի Սեյմասի անդամներ, Հայաստանի հետ միջխորհրդարանական համագործակցության խմբի փոխնախագահ Ալգիս Կաշետան, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ բարեկամության խմբի նախագահ Դալիա Կուոդիտեն, Լիտվայի ցեղասպանության եւ դիմադրության կենտրոնի տնօրեն Տերեսա Բուրաուսկայտեն, պատմաբան Ալգիրդաս Կասպարավիչյուսը, անվանի գրող Վահագն Գրիգորյանը, գրող հրապարակախոս, հասարակական գործիչ Մարիտե Կոնտրիմայտեն եւ Լիտվայի ազգային փոքրամասնությունների խորհրդի փոխնախագահ Ռուսլան Հարությունյանը:Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումը լուսաբանվեց Լիտվայի հանրային հեռուստատեսությամբ:

 

Ապրիլի 24-ին Հայոց Մեծ Եղեռնի 98-ամյակի կապակցությամբ Դամասկոսի առաջնորդանիստ Ս. Սարգիս Եկեղեցում մատուցվեց պատարագ, ապա հոգեհանգստյան կարգ` Ցեղասպանության հուշարձանի մոտ: Այնուհետեւ Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը ծաղկեպսակ զետեղեց անմար կրակի մոտ: Արորողությանը մասնակցեցին բազմաթիվ սիրիահայեր, Հայաստանի քաղաքացիներ, լրագրողներ, հասարակական գործիչներ, քույր եկեղեցիների հովվապետեր: Պաշտոնական արարողության ավարտից հետո ՀՀ դեսպանը հարցազրույցներ տվեց սիրիական եւ օտարերկրյա մի շարք լրատվամիջոցներին: Տարիներ ի վեր ձեւավորված ավանդույթի համաձայն, Սիրիայում ՀՀ դեսպանություն այցելեցին սիրիահայ համայնքի ներկայացուցիչներ եւ գրառում կատարեցին ոգեկոչման հուշամատյանում: Նույն օրը  դեսպան Փոլադյանը Դամասկոսի “Ալ-Զեյթունի” սրահում հանդես եկավ  “Հայոց ցեղասպանությունը եւ նրա միջազգայնացման շուրջ” խորագրով դասախոսությամբ, որի ընթացքում, պատմական էքսկուրս կատարելով Ցեղասպանության հիմնական դրդապատճառների եւ Թուրքիայի կողմից իրականացված կոտորածների շուրջ, բանախոսը, մասնավորապես, կանգ առավ մեր օրերում թուրքական պետության ուրացման եւ ժխտման քաղաքականության եւ Ցեղասպանության խնդրի միջազգայնացման գործընթացի վրա: Բարձր գնահատելով Հայոց ցեղասպանության նահատակների հուշն ու ոգին վառ պահելու, ոգեկոչելու եւ պահանջատիրության խնդիրն աշխարհով մեկ հնչեցնելու ուղղությամբ հայկական գաղթօջախների հոգեւոր եւ աշխարհիկ ղեկավարների, քաղաքական կուսակցությունների, կրթական, հասարակական, մշակութային, բարեսիրական եւ այլ կազմակերպությունների անգնահատելի եւ անուրանալի դերակատարությունը, դեսպանն ընդգծեց, որ Հայաստանի անկախությունից սկսած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը թեւակոխեց բոլորովին նոր եւ արդյունավետ ժամանակաշրջան՝ ձեռք բերելով քաղաքական եւ հասարակական մեծ նշանակություն:

 

         

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ