24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պայթյուն Արմավիրի գազալցակայաններից մեկում. կա զոհ

Այսօր կեսգիշերին՝ ժամը 00:30-ի սահմանում, պայթյուն է տեղի ունեցել Արմավիրի մարզի Քարակերտ համայնքի մոտակայքում գտնվող գազալցակայանում: Պայթյունի հետևանքով զոհվել է մեկ մարդ, վիրավորվել մեկ հոգի: Այս մասին մեզ հետ զրույցում հայտեց Քարակերտի գյուղապետ Մհեր Հարթենյանը: Վերջինիս խոսքերով` ըստ տարածված խոսակցությունների ավտոմեքենայի վարորդը մոտեցել է, որպեսզի մեքենային բեռնախցիկը փակի, պայթյունը տեղի է ունեցել: «Երկուսն էլ ջահել տղաներ են եղել: Զոհը Մարալիկ քաղաքից էր, իսկ վիրավորը՝ Արմավիր: Այսպիսի դեպք երբևէ տեղի չէր ունեցել: Վիրավորին տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, վիճակը ծանր է»,-նշեց գյուղապետը: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում, սկսվել է հետաքննություն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ