19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Շնորհակալություն ասացին կառավարությանը /վիդեո/

Այսօր կառավարության շենքի մոտ կրկին հավաքվել էին ձայնասկավառակի բիզնեսով զբաղվող ձայնագրման ստուդիաների և խանութ սրահների տերերը:

“Ռեկո ռեկորդս” ստուդիայի հիմնադիր տնօրեն Դավիթ Խանոյանը Henaran.am –ին պատմեց, որ այս մեկ շաբաթվա մեջ իրենց խանութները չեն աշխատել և բնականաբար դա ազդում է իրենց սոցիալական վիճակի վրա:

Դավիթ Խանոյանը նշեց նաև,որ այսօր կառավարության մոտ հավաքվել են ակնկալիքով.”Մենք նամակ հանձնեցինք կառավարությանը, մարդիկ շատ լավ ընդունեցին,օրենքի սահմաններում օպերատիվ մոտեցում ցուցաբերեցին:Մեզ տեղեկացրել են նաև,որ այսօր կառավարության նիստում քննարկվելու է մեր բողոքը և լուծում է տրվելու”:

Քիչ անց ակցիայի մասնակիցներին մոտեցավ ՀՀ կառավարության նամակների և դիմում բողոքների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը և տեղեկացրեց, որ նրանց խնդրանքը չվաճառված ապրանքների մասով բավարարվել է, որոշումը հրապարակելուց անմիջապես հետո կարող են բացել իրենց խանութները և վաճառել նախապես գույքագրված սկավառակները. “ իսկ մնացած մասով օրենքը մնում է ուժի մեջ”,-հավելեց Ալեքսանդր Ղազարյանը :

Ակցիայի մասնակիցները շտապեցին շնորհակալություն հայտնել կառավարության ներկայացուցչին:

Մանրամասները դիտեք Henaran.am-ի տեսանյութում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ