24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Զենքով հարց լուծելու ճանապարհը անընդունելի է. Էդուարդ Շարմազանով

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, որը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Տեղեկացնենք, որ նիստը շարունակվեց 2 ժամից ավելի: ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ քննարկել են ներկուսակցական հարցեր. «Նիստի ընթացքում նախագահը ներկայացրել է իր արտասահմանյան այցերի արդյունքները, գիտեք, որ նախագահն այցելել է Մոսկվա, հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, ընդհանուր առմամբ նախագահների հանդիպումը համարում ենք հաջողված ենք»,-ասաց Շարմազանովը՝ հավելելով, որ անդրադարձ է կատարվել նաեւ Սերժ Սարգսյանի այցին Բրազիլիա, որտեղ նա հանդիպումներ է ունեցել:

Շարմազանովը անդրադարձավ ընտրական օրենսգրքի փոփոխություններին և չբացառեց, որ գալիք նստաշրջանում կրկին քննարկվի ԸՕ-ի փոփոխությունների հարցը:

Լրագրողի դիտարմանը, թ ե ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը շաբաթներ առաջ հայտարարել էր, որ առաջիկայում կլինի Սարգսյան-Ալիեւ հանդիպում, նախագահներն արդեն համաձայնել են, սակայն սպասվող հանդիպման մասին դեռ ոչինչ չկա, հարցին՝ սպասե՞լ առաջիկայում նոր հանդիպում, Շարմազանովը պատասխանեց. «Այս պահին որեւէ ամսաթվով հաստատված հանդիպում նախատեսված չէ, սակայն մենք միշտ կողմնակից ենք եղել բանակցություններին, պարզապես բանակցությունների վերսկսման համար պետք է կարողանանք գիտակցել, որ կողմերը զինադադարի պայմանավորվածություններին պետք է հետեւեն»:

Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց, որ կա ոչ միայն 94 թվականին կնքված զինադադարի պայմանագիրը, այլեւ Սանկտ-Պետերբուրգի եւ Վիեննայի պայմանավորվածությունները:

Հարցին՝ Մինսկի խումբն ինչո՞ւ չի քայլեր ձեռնարկում այդ պայմանավորվախությունները կյանքի կոչելու համար, Շարմազանվոը նկատեց. «Դիվանագիտությունն ունի երեւացող եւ չերեւացող շերտեր»,-ասաց նա:

Անդրադառնալով «Սասնա ծռեր» զինված խմբավորման բարձրացրած խնդրին Շարմազանովը նկատեց.«Զենքով հարց լուծելու ճանապարհը անընդունելի է»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ