19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արամ Պետրոսյանին մոսկովյան բանկում պատանդներ վերցնելու մեղադրանք է առաջադրվել

Քննիչներն այսօր՝ օգոստոսի 26-ին մեղադրանք են առաջադրել Մոսկվայի կենտրոնում Citibank-ի մասնաճյուղում պատանդներ վերցրած Արամ Պետրոսյանին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

«Արամ Պետրոսյանը մեղադրվում է Ռուսաստանի քրեական օրենսգրքի 206-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «ժ» կետերով (ավելի քան երկու անձանց առարկան որպես զենք օգտագործելով պատանդ վերցնելը)»,- հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեի Մոսկվայի քննչական վարչության ղեկավարի օգնական Յուլյա Իվանովան:

Ռուսաստանի քրեական օրենսգրքով նրան սպառնում է 6-15 տարվա ազատազրկում:

Սնանկացած գործարար Արամ Պետրոսյանն օգոստոսի 24-ին Մոսկվայի կենտրոնում Citibank-ի մասնաճյուղում պատանդ է վերցրել 4 մարդու՝ սպառնալով պայթեցնել բաժանմունքը: Ավելի ուշ նա բաց է թողել պատանդներին եւ հանձնվել իշխանություններին:
Նշվում է, որ Պետրոսյանը տարբեր սարքերի մի շարք պատենտների հեղինակ է: Նա իր տեսաուղերձում դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ խնդրել լինել իր «հանրային պաշտպանը»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ