19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Առաջին տիկնոջ վարկանիշն ավելի բարձր է, քան նախագահինը

ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման իր նախագահ ամուսնուց ավելի  բարձր վարկանիշ ունի, գրում է “The Washington Post”-ը:

Սոցիոլոգների անցկացրած հարցումների համաձայն` Միշել Օբամայի գործունեությանը հավանություն է տալիս ամերիկացիների 69 տոկոսը այն դեպքում, երբ երկրի նախագահ Բարաք Օբամային դրական է վերաբերվում 56 տոկոսը:

Միշել Օբաման հայտնի է նաեւ նախագահի մյուս թեկնածուի` հանրապետական Միթ Ռոմնիի կնոջից: Էն Ռոմնիի գործունեությունը հավանության են արժանացնում ամերիկացիների 52 տոկոսը: Ընդ որում, Ռոմնիին դրական են վերաբերվում հարցվածների 45 տոկոսը:

Հարցումն անց է կացվել հոկտեմբերի 4-7-ը , երբ Ռոմին արդեն հաղթել էր նախագահի թեկնածուների առաջին հեռուստաբանավեճում: Ուսումնասիրությանը մասնակցել է 1018 մարդ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ