19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Վարչապետն արգելեց “դրա վրա” բիզնես անել

Այսօր կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը Կրթության և գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանին ասաց, որ իրեն դիմում են մարդիկ, ովքեր բողոքում են, որ դպրոցներում և բուհերում դասավանդվող գրքերի էլոկտրոնային տարբերակները չկան:

՛՛Ինչո՞ւ  հասանելի չեն էլկոտրոնային եղանակով՛՛,-հարցրեց վարչապետը: Հարությունյանն ասաց, որ իրենց նախարարության կայքում կան բոլոր էլեկտրոնային տարբերակները, երևի մարդիկ տեղեկացված չեն: ՛՛Նախարարությունն այսօր ունի կրթական պորտալ, որտեղ դրանք դրված են՛՛,-ասաց նա:

Վարչապետը ընդգծեց, որ պետք է հասարակությանը տեղեկացնել դրանց առկայության և դրանցից օգտվելու անվճար լինելու մասին: 

Տիգրան Սարգսյանը նաև հարց բարձրացրեց, թե ինչու մինչև այժմ ընդունելության քննությունների շտեմարանները հասանելի չեն քաղաքացիներին: ՛՛Մի քիչ դժվարանում եմ ասել, նախորդ տարի հրապարակվել են ժամանակին ու բաժանվել են: Դրանով զբաղվում է Գնահատման ու թեստավորման կենտրոնը՛՛,-պատասխանեց փոխնախարարը:

Վարչապետը հանձնարարեց հարցը քննարկել: ՛՛Եթե մենք որպես պետություն հենց այդ շտեմարաններից ենք օգտվում, դրանք պետք է հասանելի լինեն և անվճար և դրանց վրա բիզնես անելը պետք չէ՛՛,-հորդորեց Տիգրան Սարգսյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ