18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Թինա Կանդելակին փոխվարչապե՞տ

Հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակիին առաջարկել են Վրաստանի փոխվարչապետի եւ կապի ու զանգվածային հաղորդակցման նախարարի պաշտոնը: Այդ մասին “РБК” կայքին հայտնել է Վրաստանի նախարարների նոր կաբինետի աղբյուրը:

Գործակալության զրուցակցի խոսքով` առաջիկայում  հաղորդավարուհին եւ նորանշանակ վարչապետ Բիձինա Իվանիշվիլին  բանակցություններ կվարեն այդ հարցի շուրջ:

Կանդելակիի մամլո ծառայությունում այս տեղեկությունը չեն հաստատել, բայց չեն էլ հերքել:

Հայտնի հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին ծնվել է Թբիլիսիում: Նա  Կանդելակի ազնվական տոհմից է, որը բնակվում է Վրաստանի Իմերեթիի պատմական շրջանում: Հարկ է նշել, որ այդ նույն շրջանից է նաեւ Բիձինա Իվանիշվիլիի տոհմը, ինչպես նաեւ` “Միլանի” նախկին ֆուտբոլիստ Կախա Կալաձեինը, ում եւս առաջարկվել է փոխվարչապետի պաշտոնը: Հայտնի է նաեւ, որ Կանդելակին եւ Կալաձեն վաղուց մտերիմ ընկերներ են: Նկատենք, որ Կանդելակին հայկական արմատներ ունի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ