20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Երեխաներն էլ են սթրեսի «զոհ» դառնում. հոգեբան /վիդեո/

«Երեխաների համար առաջին անգամ դպրոց գնալը նոր փորձ է, որտեղ երեխան առաջին անգամ ձեռք է բերում որոշակի պարտականություններ, և ինչպես բոլոր մարդիկ պարտականություններից բխող սթրեսային երևույթներ է լինում: Տարիքով մեծ մարդիկ, սոցիալական կապերի իմաստով փորձառու մարդիկ,  հաշվի չեն առնում որոշակի խնդիրները, սակայն երեխաները անցնում են որոշակի սթրեսներ՝ կապված ուսումնառության , գնահատականների և պարտականությունների հետ»,-այսօր՝ օգոստոսի 18-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց հոգեբան Գևորգ Եղյանը:

Հոգեբանի խոսքով՝ շատ կարևոր է , որ թե՛ ծնողները,  և թե՛  մանկավարժները աչալուրջ լինեն և երեխային մոտենան որպես երեխայի:

Բանախոսը կարևորություն տվեց  ծնող-երեխա երկխոսությունը և միմյանց վստահելու երևույթին:

Նա ընդգծեց, որ յուրաքանչյուր երեխա անհատական մոտեցման կարիք է զգում:

«Երեխան նաև պետք է խաղա և նրան պետք է հետզհետե բերել նոր սոցիալական դիրքի, որտեղ նա ունի պարտականություններ: Այս դեպքում նրա ընկալումը աստիճանաբար կփոխվի և սթրեսները աննկատ կհաղթահարվեն»,-ընդգծեց հոգեբանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ