24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող Հայաստանի քաղաքացուն

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Բաքվի պատվիրակության ներկայացուցիչներն օգոստոսի 17-ին այցելել են Հայաստանից քաղաքացիական անձին, որին ձերբակալել են Ադրբեջանի Նախիջեւայի Ինքնավար հանրապետությունում: Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ ԿԽՄԿ-ի երեւանյան պատվիրակությունից:

Այցի ընթացքում քաղաքացուն հայտնել են Կարմիր Խաչի միջոցով հարազատներին նամակ փոխանցելու հնարավորության մասին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի Արարատի մարզի Այգեպատ գյուղի 61-ամյա բնակիչ Հենրիկ Աղեկյանը հատել է սահմանն ու հայտնվել ադրբեջանական տարածքում: Որոշ տվյալներով՝ Աղեկյանը Նախիջեւանի Ինքնավար հանրապետությունում է: Տղամարդը հոգեկան խնդիրներ ունի, նախկինում հաճախ է կորել տնից: Այս անգամ Աղեկյանը տնից դուրս է եկել մեկ շաբաթ առաջ եւ չի վերադարձել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ