28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Վահան Շիրխանյանի վիճակն օրեցօր վատանում է. փաստաբան

5f8e0d5d18ad1569baddVahan-Shirkhanyan

««Զինված խմբի» գործով մեղադրյալ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի վիճակն օրեցօր վատանում է»,- այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց նրա պաշտպան Հայկ Ալումյանը:

«Ինքը ազատության մեջ էլ ուներ առողջական խնդիրներ, ինֆարկտ ու ինսուլտ էր տարել, անազատության մեջ էլ թոքերի ինսուլտ տարավ: Հիմա երբ ամեն անգամ այցելում եմ իրեն, տեսնում եմ, որ վիճակը օր օրի վատանում է: Անգամ չի կարողանում գալ այն սենյակ, որտեղ մենք հանդիպում ենք»,- տեղեկացրեց  փաստաբանը:

Հայկ Ալումյանը փաստում է, որ ազատության մեջ գտնվելով Շիրխանյանը ոչ մի դեպքում չի կարող խանգարել քննությանը:

«Գիտակցելով թողում են, որ մարդու վիճակն էլ ավելի վատանա: Եթե մի օր նրա անմեղությունը ապացուցվի ու ազատվի, բայց շատ վատ առողջական վիճակով, ո՞վ է պատասխան տալու»,- հարցադրում արեց Հայկ Ալումյանը:

Փաստաբանը նշեց, որ շուտով իր եւ արտասահմանցիների կազմած առաջին գանգատը այս գործով կգնա Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Նշենք, որ Վահան Շիրխանյանը կալանավորվել է 2015թ. դեկտեմբերի 21-ին «զինված խմբի» գործով։ Նա մեղադրվում է խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանի հետ հանցավոր համագործակցության մեջ, կոնկրետ հանձնառություն եւ դերակատարություն ունենալու մեջ: Անազատության մեջ գտնվելու  ժամանակ Վահան Շիրխանյանը ոտքը վիրահատել են:ց

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ