19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Առաքել Մովսիսյանի նոր բիզնես ծրագիրը. Ժողովուրդ

«Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը, «Ժողովուրդ»–ի տեղեկություններով, Երևան-էջմիածին մայրուղու հարևանությամբ՝ «Զվարթնոց» օդանավակայանի մոտակայքում, պատրաստվում Է գյուղատնտեսական մթերքների շուկա բացել։ Այս տեղեկությունը «Ժողովուրդ»–ը փորձեց ճշտել Առաքել Մովսիսյանից։

Վերջինս մեզ հետ զրույցում չհերքեց այդ լուրերը։ «Ես չեմ կառուցում, բայց իմ գլխավորությամբ են կառուցում, որ մեր տարածաշրջանի ժողովուրդը առանց գումարի մտնի այդ շուկայի մեջ, ապահով պայմաններում վաճառի, վատ բան եմ անո՞ւմ։ Ես չկամ, բայց ասել եմ՝ եթե դնելու եք, ուրեմն ժողովրդին պետք Է ձրի մտցնեք ներս։ Դրսից եկել են, ուղղակի ես առել եմ այդ հողերը, Մոսկվայից բարերար Է, Ռուբեն Մանուկյանն Է»,– պատմեց Առաքել Մովսիսյանը։

Մի խոսքով, մարդիկ գումար են ներդնում, բիզնես են հիմնում, որպեսզի եկամուտ ստանան, բայց ձեռքի հետ Էլ հասցնում են բարերար դառնալ։ Հանուն ժողովրդի են որոշել գումար վաստակել, իրենց համար չեն անում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ