29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ուժեղ լինելու բանաձևը. երբ սահմանին ես ու գիտես անելիքդ /վիդեո/

«Թույլ մարմնում առողջ հոգի չի կարող լինել: Առողջ հոգին պետք է առողջ մարմնում լինի: Ոնց որ թույլ պատերով տան մեջ` բնակվել հնարավոր չէ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյումրիի թեքվանդոյի ֆեդերացիայի ներկայացուցիչ Արա Խաչատրյանը:

Արա Խաչատրյանը այս օրերին մարզում է ԵԿՄ Վարդենիսի ճամբարում մարզվող պատանի երկրապահներին:

Բազմաթիվ փորձությունների միջով անցած մարզիկը, ով նաև նվիրվել է հայրենի սահմանների պաշտպանությանը ընդգծում է, որ զինվորի համար կարևոր է հոգևոր աջակցությունը:

«Համոզվեցինք, որ այս սերունդը պատրաստ է ամեն ինչին: Սահմանին կանգնած զինվորը պետք է իմանա, որ իր հետևում կանգնած փոքրիկը պատրաստվում է թիկունք դառնալ: Մենք գիտենք, որ մեզ փոխարինող կա ու դրանով ամուր ենք զգում: Եթե զգանք, որ փոխարինող չկա մենակությունը ճնշող կլինի»,-ընդգծեց Արա Խաչատրյանը:

Նշենք, որ ԵԿՄ ճամբարում սպորտային բոլոր միջոցառումները ապահովում է թեքֆանդոյի ֆեդերացիան, որի նախագահը Կարեն Գրիգորյանն է:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ