20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Երեխայի հանդեպ բռնությունը ոչ մի դեպքում չի խրախուսվում. հոգեբան

«Երեխայի հանդեպ բռնությունը ոչ մի դեպքում չի խրախուսվում, միևնույնն է դա դրական արդյունք չի տալու, հնարավոր է նաև լրիվ հակառակ պատկեր ստանալ»,-այսօր`օգոստոսի 11-ին«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը:

Հոգեբանը նշեց, որ այլ կերպ երեխայի հետ շփվելիս` այսինքն ավելի շատ խոսքի ուժին դիմելիս, երեխայի մոտ առաջանում է այսպես ասած կատաստրոֆիկ սպասում`երեխան մտածում  է ինչ տեղի կունենա եթե…բայց չի հասկանում եթե ի՞նչ, ու սա ավելի զսպող դեր է կատարում քան բռնությունը:

Մադաթյանը նկատեց նաև, որ ուսուցողական գրքերում հիմնականում ասվում է` երեխան պարտավոր է այսպես անել, կամ այնպես անել, որը տանում է ավելի շատ պարտականության, բայց երեխային պետք սովորեցնել իր հետ վարվելով որպես անձ, որը պետք է ձևավորի իր բնավորության գծերը:

Հոգեբանի պնդմամբ  երեխային պետք է դիտարկել որպես լիարժեք անհատ  և հաշվի նստել:

«Դաստիարակության առաջնային խնդիրը դա երեխայի հետ վարվելն է որպես անձ, իր ծննդյան առաջին օրվանից սկսած»,-եզրահանգեց հոգեբանը:

Մանրամասները`տեսանյութում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ