20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կարևոր հանդիպում է /վիդեո/

«Պուտին-Սարգսյան հանդիպումը դեռևս տեղի չի ունեցել և մենք չենք կարող խոսել արդյունքներից , բայց կարող ենք կանխատեսումներ անել երեկ և առաջին օրը կայացած Պուտին-Ալիև – Ռոհանի եռակողմ և այնուհետև Պուտին-Ալիև երկկողմ հանդիպումներից ելնելով»,-այսօր`օգոստոսի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մոդուս Վիվենդի»-ի կենտրոնի տնօրեն Արա Պապյանը:

Պապյանը նշեց, որ ըստ էության  հանդիպումը տարածաշրջանային զարգացումների համար կարևոր է, որովհետև Ալիևին և Ադրբեջանին կարելի է ասել կիսով չափ հաջողվել է ամբողջացնել հյուսիս-հարավ միջանցքը այսինքն Իրան-Ադրբեջան-Ռուսաստան հատվածը:

«Հետևաբար այն բոլոր ծրագրերը, որոնք լավատեսերը կապում էին երկաթգծի առումով Զանգեզուրի վրայով` Վրաստան և Իրան ըստ էության չիրականացան, որորվհետև այդ երկաթգիծը այլևս որևէ մեկին պետք չէ, քանի որ Իրան-Ադրբեջան-Ռուսաստան երկաթգծի թողունակությունը տարեկան 10 միլիոն տոննա է՝ չհաշված նաև Կասպից ծովով լաստանավային փոխադրումները, որոնք իրականացվում են»,-եզրահանգեց Պապյանը

Մանրամասները`տեսանյութում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ