19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

“Ավելի լավ է՝ մի քիչ զոռ տաք ձեր փոքր ուղեղներին”

Քաղաքական ուժերը խուճապի են մատնվել և սկսել են հակաքարոզչություն իրականացնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նկատմամբ։ Սա հուշում է, թե ինչքան բարձր է Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Տարոն Մարգարյանի վարկանիշը, և որքան մեծ է երևանցիների սերն ու վստահությունը քաղաքապետի նկատմամբ։ Գիտակցելով այս ամենը՝ մեր մրցակիցները դիմում են ստոր քայլերի, PR սև տեխնոլոգիաների։ 

Հարգելի մրցակիցներ, ավելի լավ է՝ մի քիչ զոռ տաք ձեր փոքր ուղեղներին և ընտրությունների նախաշեմին ոչ թե մարդկանց վարկաբեկելով զբաղվեք, այլ երևանցիներին հստակ ծրագրեր առաջադրեք։ Բա որ մենք էլ իջնենք ձեր մակարդակին և բացահայտենք ձեր իրական կերպարը ։

Մեր երկրում հնարավոր չէ ցանկության դեպքում չիմանալ, թե ով ինչի համար ում պատվերն է կատարում։

Համբերությունը սահման ունի, և պատվիրողներն ու նրանց պատվեր կատարողները թող չկասկածեն, որ մենք էլ կարող ենք ներկայացնել նրանց կենսագրությունը ինչը, չեմ կարծում իրենց համար շահեկան լինի։

Ներկայացրեցինք ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի ֆեյսբուքյան հանրագրից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ