24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հախվերդյանին հիվանդանոց են տեղափոխել. ծեծկռտուք ”թաղի տղերքի” եւ ՀԱԿ ակտիվիստների միջեւ

Աջափնյակ համայնքի 17 թաղամասի 11 շենքի բակում թռուցիկներ բաժանող ՀԱԿ երիտասարդները ենթարկվել են հարձակման: Նրանցից մեկը՝ Ալիկ Հախվերդյանը ստացել է գլխի լուրջ վնասվածք և այս պահին գտնվում է հիվանդանոցում:

Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց Երևանի ՀԱԿ համամասնական ցուցակի  ավագանու թեկնածու Լիլիթ Թադևոսյանը. “ՀԱԿ 4 երիտասարդներ քարոզչական  նյութեր են բաժանել 17 թաղամասում:

Նրանց մոտեցել են ինչ-որ երիտասարդներ և ասել, որ դա իրենց թաղն է ու իրենք թույլ չեն տալիս շարունակել իրենց գործը: Երբ ՀԱԿ երիտասարդդները ասել են, որ իրենց գործողությունները օրինական են, և իրենք չեն ենթարկվելու նրանց պահանջին: Թաղի տղերքը պատասխանել են` սպասեք մեր մեծերին ասենք: Դրանից հետո մոտ 30 հոգի հարձակվել են տղաների վրա և ծեծի ենթարկել”,-պատմեց ՀԱԿ ներկայացուցիչը:

Ալիկ Հախվերդյանին հիվանդանոց են տեղափոխել Շտապ օգնության մեքենայով: Նախնական տեղեկությամբ` նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Տուժածները հայտարարություն են տվել ոստիկանությունում, սակայն հարձակվողները դեռ չեն բացահայտվել:

Henaran.am-ի հարցին` հնարավո՞ր է ՀԱԿ երիտասարդները որևէ սադրիչ քայլեր արած լինեն,  Լիլիթ Թադևոսյանը պատասխանեց.”ՀԱԿ երիտասարդները լավ  գիտեն իրենց իրավունքի սահմանները և երբեք սադրանքի չեն գնում”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ