19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Վանաձոր» ՔԿՀ-ի աշխատակիցն ինքնասպանության փորձ է արել. նա գրություն է թողել

Վանաձորում այսօր՝ օգոստոսի 2-ին, ինքնասպանության փորձ է կատարել «Վանաձոր» ՔԿՀ-ի աշխատակիցը:

Ինքնասպանության փորձ կատարած անձը Վանաձոր քաղաքի բնակիչ 54-ամյա Հարություն Հ.-ն է:  Նա ՔԿՀ-ի եւ իրենց բնակարանին հարակից կիսակառույց եռահարկ շինության նկուղային հարկում խոհանոցային դանակով կտրել է պարանոցը, նաեւ ձեռքի երակները:

Ինքնասպանության փորձ կատարած անձը ամուսնալուծված է, բնակվում է միայնակ:
Հարությունը բնակարանում մի քանի գրություն է թողել բնակարանում, որոնցից մեկում իր այս քայլի համար մեղադրել է պետությանը:
Նրան այդ վիճակում հայտնաբերել են ՔԿՀ-ի աշխատակիցները, որոնք առավոտյան տեսնելով, որ Հարությունը չի ներկայացել աշխատանքի, այցելել են բնակարան եւ հատակին հայտնաբերել գրություն, որի վրա նշված է եղել, թե որտեղ է  ինքնասպանության փորձ կատարել: Նրանք շտապել են նշված վայր եւ նրան հայտնաբերել արնաքամ վիճակում ու անմիջապես տեղափոխել հիվանդանոց:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ