25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ է Րաֆֆին կրկին մարզեր մեկնում

՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության վարչության քարտուղար Ստեփան Սաֆարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը վերսկսում է մարզային այցելությունները:

Սրա նպատակն է ապրիլի իննի երդմանը հավատարիմ մնալ և վճռական քաղաքացիների և գործողությունների կազմակերպման համար ինստիտուտներ ձևավորել: Շարժումը քաղաքացիական է կոչվում, քանի որ հիմքում հենց ժողովուրդն է և փորձ է արվում ժողովրդին վերադարձնել իշխանությունը:

Սաֆարյանի խոսքով՝ ընդդիմադիր մյուս կուսակցություններից շատերի պայքարում, այդ թվում ՀԱԿ-ի, ժողովուրդը գործիք է եղել: Իսկ հիմա նա խորհուրդ է տալիս այդ ուժերին, ովքեր չեն ցանկանում մաս կազմել Հովհաննիսյանի միասնական ճակատին, ուղղալկի անկեղծ խոստովանել, որ պայքարի այս ձևն իրենց համար ընդունելի չէ:

 ՛՛Շատ ավելի ճիշտ է կանգնել ու ասել, որ մենք ձեր պատկերացրած ճանապարհը չենք տեսնում, իսկ Հովհաննիսյանը անխոցելիորեն շարադրել է իշխանությանը ժողովրդին վերատիրացնելու մոտեցումները: Ազնիվ կլինի ասել, որ չենք միանում, որովհետև սա մեր պատկերացրած ճանապարհը չէ, որովհետև այդ ճանապարհում ժողովուրդը գործիք չէ՛՛:

Սաֆարյանը շեշտեց, որ կուսակցությունները իրավունք չունեն չմասնակցել նախագահական ընտրություններին, ապա մեղադրանքներ հնչեցնել մյուսների դեմ: Սաֆարյանը նաև անդրադարձավ առաջին նախագահի բուժուադեմոկրատական հեղափոխության վերաբերյալ հայտարարությանը՝ նշելով, որ Լևոն Տեր-Պետրոսյանի այդ հայտարարությունը նշանակում է հեղափոխություն իրականացնել հանուն բուրժուաների և նրանց միջոցով, մասնավորապես իշխանություններից պոկել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ