16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ԲՀԿ-ն մեղմացնում է ՀՀԿ-ին ուղղված քննադատությունը

Հայաստանից Ֆեյսբուքում այժմ գրանցված է մոտ 400 հազար մարդ: Այդ թվից հանելով մոտ 60-80 հազար ֆեյքերը` կստացվի, որ ՛՛Ֆեյսբուքում՛՛ ներկա է Հայաստանի բնակչության առնվազն 12-13%-ը:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանը:

՛՛Բոլոր կուսակցություններն էլ այժմ արդեն ներկա են Ֆեյսբուքում: Առավել ակտիվ են ՀՀԿ-ն, ՛՛Ժառանգությունը՛՛, շատ ակտիվ է ԲՀԿ-ն, ՀՅԴ-ի դեպքում ակտիվությունը դրսևորվում է անհատ ներկայացուցիչներով:  ՀԱԿ-ն ավելի շատ հակաժառանգական և հակահհկական գործունեություն է տանում, և կարծես ԲՀԿ-ի հետ զուգահեռ է աշխատում: Սակայն, վերջին շրջանում ԲՀԿ-ն մեղմել է ՀՀԿ-ի դեմ տարվող աշխատանքը՛՛:

Բլոգերի խոսքով, ՛՛Ֆեյսբուքը՛՛ չի արտացոլում ամբողջ բնակչության կարծիքը: Դա, ըստ բլոգերի՝ երեւաց նախագահական ընտրություններում, երբ գյուղական համայնքները իրենց ձայնը տվեցին Սերժ Սարգսայնին` մաս չկազմելով ՛՛Ֆեյսբուքին՛՛, քանի որ շատերը տեղեկություններ ստանում են միայն հեռուստացույցից:

՛՛Ֆեյսբուքում գրանցվածների մի մասը ֆեյքերն են, մյուս մասը ՛՛օդնոկլասնիկից՛ ներգաղթածները, սակայն այդ անձանց մի մասը հիասթափված վերադառնում է ՛՛օդնոկլասնիկ՛՛: Պատճառն այն է, որ ՛՛Ֆեյսբուքում՛՛ կա ՛՛լայկ՛՛, սակայն չկա ՛՛դիսլայկ՛՛, իսկ մարդիկ, ովքեր ՛՛օդնոկլասնիկում՛՛ 1 կամ 2 գնահատականներ են դնում, դրանով իրենց ցանկությունները բավարարելով՛՛:

Ավագանու ընտրությունների վերաբերյալ Տ. Քոչարյանը նշեց, որ փորձ է կատարվում Տարոն Մարգարյանին տանել ՀՀԿ-ԲՀԿ հակամարտություն, և հետաքքրքիր կլինի հետևել`արդյոք կստացվի ներքաշել նրան այդ ամենի մեջ, թե ոչ:

Բլոգերը նշեց, որ մարդիկ էլ կան, որ ՛Ֆեյսբուքի՛՛ համար ստեղծված չեն՝ նրանք ապրում են միայն իրական կյանքով, ինչը շատ նորմալ և դրական է:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ