20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Աշոտյանը` կոռուպցիայի դեմ

ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել “Կրթության եւ գիտության համակարգում կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարի 2013-2014 թվականների միջոցառումների համալիր ծրագիրը հաստատելու մասին”: Համաձայն հրամանի`  ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի կառուցվածքային եւ առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվել է ապահովել ծրագրով սահմանված միջոցառումների կատարումը` քաղաքացիական հասարակության եւ շահառուների ակտիվ ներգրավմամբ:

Հրամանի մեկ այլ կետով` յուրաքանչյուր տարվա ավարտին ՀՀ կրթության եւ գիտության նախարարին կից կոլեգիայի քննարկմանը կներկայացվի ծրագրի գնահատման հաշվետվությունը եւ առաջարկություններ` ծրագրի հետագա ընթացքի վերաբերյալ:

Ի դեպ, վերոնշյալ ծրագիրը մարտի 15-ից մինչեւ ապրիլի 15-ը ներկայացված էր հանրային քննարկման:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ