25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

”Յոլա գնալու” հոգեբանությունը ցեղասպանության հետևանք է /վիդեո/

“Յոլա գնալու հոգեբանությունը ցեղասպանության հետևանք է”,-Henaran.am-ի հետ զրույցում նշեց հոգեթերապևտ Արմեն Ներսիսյանը:

Այսօր մեր քաղաքական կյանքում դրսևորվող պասիվությունը, ժողովրդի ընդգծված անտարբերությունը ըստ հոգեթերապևտի` պայմանավորված են ցեղասպանվածի հոգեբանությամբ.

”Մենք միշտ վախենում ենք, որ ավելի վատ կլինի հետո և բնականաբար չենք գնում հարցերը ”կոնստրուկտիվ” լուծելուն, սա արդեն մեր ժողովրդի միավորմանը խանգարումա, որովհետև ինքը տրավման մեր այսօրվա բնավորության գծերի մեջ արտահայտվում է”: Հոգեթերապևտը գտնում է, որ հոգեբանական փոփոխությունների ցեղը պիտի գնա մանկապարտեզից ու դպրոցից սկսած:

Համաշխարհային պատմական փորձը ցույց է տվել, որ անձնապես հարմարվելը միջավայրին ճիշտ չէ, մարդը չպիտի եսակենտրոն կամ ինքնամփոփ լինի.

” Պիտի այնպես դաստիարակենք մեր երեխաներին, որ ”եղունգ ունես գլուխդ քորի” սկզբունքը մոռանան”,-հավելեց Արմեն Ներսիսյանը:

Արմեն Ներսիսյանի հետ զրույցն ամբողջությամբ` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ