24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում փակում են ռազմական ուսումնարանները

Ըստ թորքական «Haberler.com» լրատվական կայքի` եռամսյա արտակարգ դրության շրջանակում կառավարության ընդունած հերթական որոշմամբ Թուրքիայում փակվելու են ռազմական ուսումնարանները:

Նշվում է, որ ուսումնական գործընթացը դադարեցրած Քուլելի, Մալթեփե և Ըշըքլար ռազմական ուսումնարանների սաները կուղարկվեն պետական դպրոցներ:

Աղբյուրը, հղում անելով Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի օգնական Լեվենթ Թուրքքանի ցուցմունքները, որը ևս ձերբակալվել էր հեղաշրջման գործով, գրում է, որ հնարավոր է` ռազմական դպրոցները վերջնականապես չփակվեն, այլ վերցվեն պետության խիստ հսկողության տակ, իսկ ապագայում արդեն դիմորդներ կհավաքագրվեն պետական դպրոցների շրջանավարտներից:

Աղբյուրը նշվում է նաև, որ բոլոր ռազմական դպրոցները կկցվեն պաշտպանության նախարարությանը, իսկ Թուրքիայում հայտնի Գյուլհանեի ռազմաբժշկական ակադեմիան կկցվի առողջապահության նախարարությանը:

Հիշեցնենք, որ Թուրքիայում արտակարգ դրության հայտարարվելուց հետո փակվել է 35 առողջապահական հաստատություն, 934 դպրոց, 109 ուսանողական հանրակացարան, 104 հիմնադրամ, 1025 միություն, 15 համալսարան և 19 արհմիություն: Նշյալ բոլոր կազմակերպությունների անունները այս կամ այն կերպ կապվում են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական հակառակորդ, իսլամական հայտնի քարոզիչ ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենի հետ, ով թուրքական իշխանությունների կողմից մեղադրվում է հուլիսի 15-ին Թուրքիայում անհաջող հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ