25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Թուրքիայում ձերբակալվածները կտտանքների ու բռնությունների են ենթարկվու

«Համաներման միջազգային կազմակերպությունը»  ահազանգում է, որ Թուրքիայում հեղաշրջման ձախողված փորձից հետո ձերբակալվածները ենթարկվում են վատ վերաբերմունքի և կտտանքների:  «Deutsche Welle» -ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ կազմակերպությունը հայտարարել է, որ իրենք «հավաստի աղբյուրներից» տեղեկություն են ստացել այն մասին, որ ձերբակալվածների նկատմամբ անգամ սեռական բռնություններ են կիրառվում:

Կազմակերպության տնօրեն Ջոն Դելհոյսենը հայտարարել է, որ Թուրքիայի պետական և ոչ պետական հաստատություններում կասկածյալներին ստիպում են մարմնի համար անհարմար և ցավ պատճառող դիրքերով մնալ մինչև 48 ժամ, ծեծում են, կտտանքների ենթարկում, բռնաբարում:

Դելհոյսենը կոչ է արել Թուրքիային «վերջ դնել այդ տգեղ գործողություններին» և թույլ տալ անկախ  դիտորդներին՝ մուտք գործել բոլոր հաստատություններ:

Իսկ Թուրքիայի արդարադատության նախարարությունը իր պաշտոնակայքում հրապարակած հայտարարությամբ հերքել է «Համաներման միջազգային կազմակերպության» մեղադրանքները՝ դրանք անհիմն համարելով:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում ձեռնարկված  և անհաջողության մատնված հեղաշրջման փորձից հետո երկրում 13.000-ից ավելի քաղաքացի է ձերբակալվել: Հայտնի է, որ ձերբակալվածներից 8800-ը զինվորականներ են, 500-ը՝ ոստիկաններ, 2100-ը՝ դատավորներ ու դատախազներ:

 

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ