24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նոր պատերազմը. Առավոտ

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Մեր պետական վերնախավը կազմվել է երկու բաղադրիչից. 1/ ազգային-ազատագրական գաղափարներ ՝ Ցեղասպանության ճանաչման համար պայքար եւ Ղարաբաղյան պահանջատիրության, կրողներից 2/ կոռումպացված, բարոյալքված, ցինիկ կոմունիստական-կագեբեական նոմենկլատուրայից։ Երկրորդը «տոգորվեց» առաջինով (այսինքն ՝ կարելի է գողանալ եւ կաշառք վերցնել ու լինել «հայրենասեր»), եւ մենք ունեցանք Երրորդ հանրապետություն։ Վերը նշված միտումները պետք է հաղթահարել։

1/ Մենք ասում ենք՝ «ֆիդայի», «երկրապահ», «ազատամարտիկ», ինչպես որ աոաջ ասում էին ՝ «մաուզերիստ», «խմբապետ»։ Եվ դա ավելի «հպարտ է հնչում», քան «զինծառայողը» եւ «պատերազմի վետերանը»։ Որովհետեւ վերջին երկուսը պետք է տեղավորվեն պետական որոշակի կանոնների մեջ, իսկ «ֆիդային» եւ մնացածը ենթադրում են որոշակի կամայականություն՝ «բա ես ազգիս հմար արյուն եմ թափել» համոզիչ արդարացմամբ՝ «տղերքի ջոկատներով», տանը պահվող անօրինական զենքով եւ այլն։

Նոր պատերազմը լինելու է ավելի տեխնոլոգիական, ավելի տնտեսական եւ ավելի, եթե թույլ տրվի ասել, պետական։ Իսկ դրա համար պետք են տեխնոլոգիաներ, պետք է տնտեսություն եւ ամենակարեւորը՝ պետություն։ Ֆիդայականությամբ պետության չես կառուցի։ Առանց պետության այս դարում մենք չենք կարողանա հաղթել։

2/ «Հետխորհրդային» էլիտան խորհրդայինից տարբերվում է նրանով, որ ավելի կոոամպացված է եւ ավելի ցինիկ, գումարած դրան՝ յուրացրել է ազգային-ազատագրական բառապաշարը։ Բացահայտ շուկայական հարաբերությունների, «երկաթյա վարագույրի» բացակայության եւ խոսքի հարաբերական ազատության պայմաններում այն ժամանակի ընթացքում դառնում է ավելի ու ավելի ոչ ադեկվատ եւ նմանվում է բրեժնեւյան քաղբյուրոյի կերպարներին։ Նրանք նույնպես բացարձակապես չեն համապատասխանում այսօրվա մարտահրավերներին։

Այսօր թվում է, թե առաջինը կռվում է երկրորդի դեմ։  Իրականամ երկուսի ժամանակն էլ անցել է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ