23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ոտքերս հեչ` կդիմանամ, սիրտս է ցավում. բախումներից տուժած Վասիլին բողոքելու է/վիդեո/

Հուլիսի 17-ին «Սասնա  ծռեր» զինված խմբավորման ` ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո ժողովրդի և ոստիկանների միջև բազում բախումներ եղան:

Հուլիսի 20-ին տեղի ունեցած բախումների ժամանակ, երբ կիրառվեցին պայթուցիկ միջոցներ՝ ծնկից ներքև, բեկորային վնասվածքներ և այրվածքներ ստացավ նաև ազգությամբ ռուս, ՀՀ քաղաքացի,Արցախյան պատերազմի մասնակից`Վասիլի Օրդոյանը:

Ճրդոյանի խոսքով՝  ինքը ոչ-մի ակտիվություն չի ցուցաբերել բախման ժամանակ,զուտ իր ներկայությունն է ապահովել բայց պայթուցիկը պայթել էր հենց իր ոտքերի դիմաց:

Վասիլին նույն օրը տեղափոխվել էր «Նաիրի»բժշկական կենտրոն և առաջին բուժօգնություն ստացել և հենց նույն օրն էլ դուրս գրվել կենտրոնից: Դուրս գրման հաջորդ օրը Օրդոյանը ինքնազգացման լուրջ վատացում է զգացել և զանգահարել « շտապ օգնություն»,  որն էլ հիվանդին տեղափոխել էր Հանրապետական հիվանդանոցի այրվածքաբանական բաժանմունք:

Henaran.am-ի թղթակիցը եղավ Օրդոյանի մոտ և անձամբ նրանից ստացավ հետաքրքրող հարցերի պատասխանները:

«Ոտքերս հեչ` կդիմանամ,սիրտս է ցավում,սիրտս.չէ-որ նրանց դիմաց հայերս էինք կանգնած,ոչ թե թուրքերը »,-ալեկոծ աչքերով ասաց արցախյան պատերազմի մասնակիցը: Բժիշկների հավաստմամբ՝  Օրդոյանի կյանքին ոչ-մի վտանգ չի սպառնում և 5-7 օրվա ընթացքում արդեն դուրս կգրվի հիվանդանոցից:

Henaran.am-ի թղթակցի հետ զրուցեց նաև Հետախույզ վետերանների միավորման անդամ` Արթուր Բունիաթյանը,որը Օրդոյանի ընկերն է :

Բունիաթյանը  նշեց, որ այս դեպքի հետ կապված բողոք են ներկայացնելու և մեղադրանք են հղելու կատարվածի մեղավորների նկատմամբ, քանի որ խախտվել են միջազգային նորմեր և չպետք է թույլ տրվի, որ դրանք անտեսվեն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ