20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ի՞նչ վիճակում են «Սասնա ծռեր»-ի վիրավոր անդամները

Այս գիշեր ոստիկանության ՊՊԾ գնդի մոտ ոստիկանության եւ «Սասնա ծռեր» խմբի անդամների միջեւ տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ վիրավորված երկու անձինք տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

«Սասնա ծռերի» երկու վիրավոր անդամները հրազենային վնասվածքներից բացի նաև կոտրվածքներ են ստացել:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Էրեբունի» հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի գիտական ղեկավար Հարություն Մանդոյանը:

«Այսօր երեկոյան  ժամը 2։50 հիվանդանոց տեղափոխված «Սասնա ծռերի» վիրավոր անդամներ Աշոտ Պետրոսյանն ու Հովհաննես Հարությունյանը  վիրահատվել են , գտնվում են վերակենդանացման բաժանմունքում,  երկուսի վիճակն էլ նորմալ է, վնասվածքը միջին ծանրության է, երկուսի գիտակցությունն էլ տեղն է»,- ասաց նա։

Բժիշկը հայտնեց, որ Աշոտ Պետրոսյանը ստորին վերջույթների հրազենային վնասվածք է ստացել, ինչպես նաև աջ ազդրի կոտրվածք՝ հրազենային վիրավորման արդյունքում:

Մանդոյանը տեղեկացրեց, որ 29-ամյա  Հովհաննես Հարությունյանն աջ ազդրի հրազենային վնասվածք է ստացել և աջ կրունկի հրազենային վնասվածք՝ ոսկորի կոտրվածքով:

«Նրանք ժամանակին են հասցվել հիվանդանոց և հաշմանդամություն խնդիր, ամենայն հավանականությամբ, չեն ունենա»,- ասաց բժիշկը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ