18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Զինված խումբը շարունակում է գրաված պահել ՊՊԾ գնդի տարածքը.Խորենացի փողոցի լուսաբացը

Այսօր 9-րդ օրն է, որ  Երեւանի Խորենացի փողոցում գտնվող ոստիկանության  ՊՊԾ գնդի տարածքը վերցվեց «Սասնա ծռեր» կոչվող զինված խմբավորման կողմից:

Իրավիճակը շարունակում է մնալ լարված: Խմբի անդամները զենքերը վայր չեն դրել:

Գիշերը Խորենացի փողոցում հանգիստ ու խաղաղ է անցել, այս պահին փողոցի այդ հատվածում քիչ մարդ կա, նրանք արեւածագը դիմավորել են Խորենացի փողոցում։

Նշենք, որ երեկ՝  երեկոյան կրկին մեծ բազմություն է հավաքվել Խորենացի փողոցում, որտեղ տեղի է ունեցել հանրահավաք:

Հանրահավաքում ելույթ են ունեցելԱրմեն Մարտիրոսյանը, Ալեք Ենիգոմշյանը, Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը, «Արձագանք» ստուդիայի հիմնադիրներից Եղիշե Պետրոսյանը, «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը, ազատամարտիկ Խաչատուր Խաչատրյանը։ Հանրահավաքի մասնակիցները նշել են, որ իրենց պահանջները չեն փոխվել։ Նրանք նաեւ պահանջում են վերականգնել «Սասնա ծռեր» խմբի սնունդը, էլեկտրականությունը, բուժօգնությունն ու կապը։

Հանրահավաքից հետո երթ է տեղի ունեցել Երեւանի փողոցներով:

Նախօրեին «Սասնա ծռեր» խմբի տղաները թվով երրորդ մեքենան են հրդեհել՝ իրենց բողոքը հայտնելով, որ զրկված են ուտելիքից, բժշկական օգնությունից, անջատել են գնդի էլեկտրամատակարարումը։

 

Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին զինված խումբ ազատ է արձակել վերջին 4 պատանդներին, այդ թվում ՀՀ փոխոստիկանապետ, գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանին եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ