25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Երեւանի արհեստական ջրավազաններում լողալու արգելքը կխստացվի. վտանգավոր է

Երեւանի արհեստական ջրավազաններում լողալու արգելքը կխստացվի: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հերթական խորհրդակցության ժամանակ նշել է, որ առողջապահության վարչությանը եւ համապատասխան բոլոր ստորաբաժանումներին հանձնարարել է խիստ վերահսկողության տակ առնել վերոնշյալ տարածքները՝ տեսանելի վայրերում տեղադրելով դրանցում լողալն արգելող ցուցանակներ, նաեւ իրազեկել դրանցում լողալու հնարավոր վտանգների մասին:

Նշվել է, որ հատկապես երեխաներն ու պատանիները ամռան այս շոգ օրերին օգտվում են արհեստական ջրավազաններից, ինչը կարող է վտանգել նրանց առողջությունը: «Վարդավառի տոնին, անշուշտ, մեր կողմից որոշակի բացառություններ արվում են, եւ երեխաներին թույլատրվում է լողալ չնախատեսված լողավազաններում: Բայց այդ ժամանակ հատուկ նախապատրաստական աշխատանք է տարվում ու տարածքը հարմարեցվում է տոնական միջավայրին: Բայց մնացած բոլոր դեպքերում դա վտանգավոր է: Այդ ջրավազանների ջուրը, ինչպես նաեւ կառուցվածքը, նախատեսված չէ լողալու համար, ինչի մասին պետք է պարբերաբար իրազեկել ու բացատրական աշխատանքներ տանել հատկապես ծնողների շրջանում՝ հորդորելով թույլ չտալ իրենց երեխաներին լողալ արհեստական լողավազաններում», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ