25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Օպելը» բախվել է էլեկտրասյանը. վիրավորներից մեկի վիճակը ծանր է

Հուլիսի 25-ին, ժամը 03.26-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակ մարզադաշտի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի 34 MO 413 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 39-ամյա Վ. Մ.) բախվել է Օզանյան փողոցի տնակներից մեկի մոտակայքում գտնվող էլեկտրասյանը, ինչի հետեւանքով Վ. Մ.-ն եւ ուղեւոր՝ 26-ամյա Վ. Հ.-ն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Փրկարարները Վ. Մ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Տուժածները տեղափոխվել են «Գյումրի» ԲԿ. բժիշկները Վ. Մ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Վ. Հ.-ն հրաժարվել է ստանալ առաջին բուժօգնություն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ