16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ժիրայր Սեֆիլյանն այս պահին Սերժ Սարգսյանի հրաժարականը չի պահանջում

«Հասել ենք կարևոր կետի. խաղաղ ա, հանդարտ` երկու կողմերի կողմից: Սա հաջողություն էր: Համոզված եմ` թե իշխանությունները, թե տղաները կպահպանեն անդորրն ու քաղաքակիրթ լուծումներ կտան հարցերին, որոնք բարձրացրել են տղաները»,- քիչ առաջ  լրագրողների հարցերին պատասխանելիս նշեց Արցախի հերոս, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասայանը:

Հարցին` Սերժ Սարգսյանն է խնդրել լինել միջնորդ, նշեց. «Ինձ որևիցէ մեկը չի խնդրել. դա իմ պարտականությունն էր. մենք «Սասնա ծռերի» հետ միասին մարտի դաշտում ճանապարհ ենք անցել: Ե’վ Սեֆիլյանը, և’ տղաների մեծամասնությունը հրաժարվել են Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից, կան տղաներ, որ պնդում են հակառակը: Կես ժամ առաջ Սեֆիլյանն ինձ ասաց`ես հրաժարվում եմ Սերժ Սարգսյանի հրաժարականից: Նրանք պահանջում են քաղբանտարկյալների ազատ արձակում, ձերբակալվածների ազատում»,- հավելեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ