19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Սասնա ծռեր» խումբը ազատ է արձակել 2 ոստիկանի

Ոստիկանության պարեկապահակային գնդի վրա  հարձակումից 7 օր անց «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը հանդիպում է ունեցել ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանի հետ՝ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ:

Արդյունքում` պատանդ պահվող ոստիկաններից երկուսը՝ լեյտենանտ և սերժանտ, արդեն ազատ են արձակվել: Նրանք շուտով կմիանան իրեն ընտանիքներին: Բարձրաստիճան մյուս երկու ոստիկանները՝ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ազատ կարձակվեն մամուլի կետ ստեղծելուց հետո:

Այս տեղեկությունը «Շանթ» հեռուստաընկերությամբ հաստատել է Վիտալի Բալասանյանը:

«Այն տղաները, որ գտնվում են զորամասում մեր մարտական ընկերների եւ երիտասարդ տղաների հետ համատեղ, որոշել ենք քայլ անել: Մենք շարքային երկու ոստիկաններին առանց որեւէ պայմանավորվածության ազատ ենք արձակել: Հիմա գործընթաց է գնում, պայմանավորվածություն ունենք, որ մի քանի ժամից հետո այդ հարցերը կունենան պատախան, որպեսզի լրատվամիջոցների համար ապահովենք չեզոք գոտում, որը վերահսկվում է ոստիկանության եւ ԱԱԾ-ի կողմից, շուրջօրյա մամուլի ծառայություն:

Միաժամանակ այդ պահին ազատ կարձակեն մնացած 2 պատանդներին՝ եւ Օսիպյանին, եւ Եղիազարյանին: Սա փոխանակում չէ, դա քայլ է, որ կատարվել է մեր բոլորի կողմից՝ իմ միջնորդությամբ»,-ասել է նա:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ