19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կենսական հարց. ո՞վ կկարողանա Խորենացի փողոցում գոնե հարաբերական կարգուկանոն ապահովել. Առավոտ

«Նիկոլ Փաշինյանի հասցեին հիմա տարբեր գնահատականներ են հնչում՝ սկսած սուպեր հիացականից, վերջացրած հայհոյականով։ Նրա գործունեությունը կարող է դուր գալ կամ չգալ։ Օրինակ՝ ես, որպես ապաքաղաքական մարդ, լավ չզգացի առաջին նախագահի վրա նրա կոպիտ հարձակումներից։ Բայց հասկանում եմ, որ դա քաղաքական պրոցես Է, ամեն մեկն իր շահն ունի, և այդ պայքարում, ինչպես ասում են, փլավ չեն բաժանում։ Եվ նույնիսկ կարևոր չէ, թե ինչ նպատակներ է Նիկոլը հետապնդում և ինչին է նպաստում։ Շատ ավելի կարևոր է մեկ այլ կենսական հարց. ո՞վ կկարողանա Խորենացի փողոցում գոնե հարաբերական կարգուկանոն ապահովել։ Ո՞վ կկարողանա կանխել հնարավոր սադրանքները: Ի՞նչն է մեզ՝ քաղաքացիներիս համար ավելի անվտանգ ՝ ափը բարձրացրած ցուցարարնե՞րը, թե՝ «իգիլական տեսք» ունեցող, դեմքերը փակած, կիսամերկ երիտասարդները։ Կարծում եմ՝ այդ հարցերի պատասխանն ակնհայտ է։ Նրանց համար, ում, ի վերջո, միևնույն է, թե ով որ աթոռին է նստած կամ նստելու, կարևոր է, որ այլևս զոհեր չլինեն, որ իրավիճակն «այս կամ այն կողմ» խաղաղ հանգուցալուծվի։

 

Այստեղ նոր և բավականին հետաքրքիր տարր է Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանում ծավալվող իրադարձություններին։ Նախ՝ ԱԳՆ խոսնակ տիկին Զախարովան նշեց, որ այդ իրադարձությունները ինչ-որ ձևով խանգարում են Ղարաբաղյան բանակցություններին, այնուհետև երեկ ԱԳՆ-ն մեկնաբանություն հրապարակեց, թե ԵՄ-ն «տեղը տեղին» չի դատապարտել Երևանում ոստիկանական գնդի գրավումը։ Ճիշտն ասած, այդ առիթով իմ մեջ հարց է առաջանում՝ ինչո՞ւ է ձեզ հուզում, թե, ինչպես է մի միջազգային կառույցը գնահատում մեկ այլ պետության մեջ ծավալվող իրադարձությունները։ Կենտրոնացեք Ադրբեջանին զենք ծախելու և Ղարաբաղյան հարցում նրա շահերը ներկայացնելու վրա»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ