25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՀԿ-ն բոլոր հնարավոր ճանապարհներն օգտագործելու է՝ խաղաղ հանգուցալուծման հասնելու համար /վիդեո/

‹‹Վերջին 5 օրերի ընթացքում Էրեբունի վարչական շրջանում տեղի են ունեցած դեպքերը մտահոգիչ են:  ՀՀԿ-ն խնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակիցն է:  Տեղի է ունեցել ողբերգություն: Մենք կորցրել ենք մեր երկրի պաշտպաններից մեկին: Այս պահին ուզում եմ ցավակցությունս հայտնել գնդապետ Վանոյանի ընտանիքին: Այսօր մեր խնդիրն է՝ բանակցությունների միջոցով հասնել խնդրի խաղաղ հանգուցալուծման: Մեր ուժային կառույցներն այսօր, երեկ և դրանից առաջ մի նպատակ են ունեցել. առանց արյունահեղության, խաղաղ ճանապարհվհասնել խնդրի խաղաղ հանգուցալուծմանը››, – ՀՀԿ ԳՄ նիստից հետո՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

ՀՀԿ խոսնակն ընդգծեց՝ ՀՀԿ-ի և կոնկրետ իր լութությունը միտված է եղել նրան, որ խաղաղ բանակցությունների ընթացքը չխաթարվի:

‹‹Հավատում եմ, որ Աստծո կամոք կխուսափենք արյունահեղություններից: ՀՀ-ում մենք չուինենք թշնամիներ. բոլորը մեր քույրերն ու եղբայրներն են: Ամեն ինչ անելու ենք, բոլոր հնարավոր ճանապարհներն օգտագործելու ենք,  որ այս ամենը խաղաղ հանգուցալուծում ստանա: Այսօր թիվ մեկ խնդիրը խաղաղ հանգուցալուծումն է: Հիմա ժամանակը չէ խոսել ներքաղաքական խնդիրներից: Ժողովրդավարական երկրում զենքով խնդիր լուծելն արդարացված չէ: Պիտի միավորվենք, որ նոր արյունահեղություններ չլինեն: Ես ապավինում եմ Աստծուն ու բոլորիս բանականությանը», – ասաց Շարմազանովը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ