20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Նրանք, ովքեր հաշմանդամություն ունցող անձանց աշխատանքի են ընդունել, չեն փոշմանել» /վիդեո/

«Մեր աշխատանքի ուղղությունները հիմնականում երեխաների պաշտպանությունն է, աղքատությունն ու նրանց ըտնանիքների խնդիրները, ներառականության խնդիրները՝ հատկապես կրթության ոլորտում››, – «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում ասաց «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արսեն Ստեփանյանը: Վերջինս շեշտեց՝ վերոնշյալ կազմակերպությունն իրականացրել է մի շարք ծրագրեր, ինչպես նաև համագործակցել է «Ունիսոն» ՀԿ-ի հետ:

«Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանն իր հերթին շեշտեց. ‹‹Եթե ամեն մեկն իր տեղում որակյալ աշխատանք կատարի, իրավիճակն ավելի բարենպաստ կլինի: Մեր համագործակցությունը «Սեյվ դը չիլդրենի» հետ բավականին արդյունավետ է: 600-ից ավել հաշմանդամություն ունեցող մարդ ընդունվել է աշխատանքի՝ պետական ու կոմերցիոն կազմակերպություններում: Իսկ դա շա կարոր է: Դա մեկուսացված աշխատանք չէ, սովորական աշխատանքային միջավայր է:  Տպել ենք բուկլետներ, որոնց ինֆերմացիան չի հնանում: Իսկ այն տեղեկատվությունը,   որ կարող է հնանալ, օն-լայն տարբերակով ենք հրապարակել, որպեսզի կարողանանք ռեսուրսներն էլ խնայել: Հաշմանդամություն ունեցող մարդն այսօր գործատուին ներկայանում է ոչ թե խնդրողի  դերում, այլ առաջարկում է իր ներուժը՝ աշխատանքի տեսքով: Գործատուն այս պարագայում բարեգործություն չի անում: Նա պարզապես ընդունում է այնպիսի աշխատակցի, ով  ունի մեծ աշխժատանքային ներուժ››:

Արմեն Ալավերդյանը շեշտեց՝ կազմակերպվել են բազմաթիվ միջոցառումներ, որոնց շրջանակում  մասնագետները հաշմանդամություն ունեցող անձանց ուսուցանել են, թե ինչպես կարելի է ներկայանալ աշխատաշուկայում, ինչպես կարելի է մրցունակ լինել ու, ի վորջո, ունենալ աշխատանք:

«Գործատուները ուղղակի պիտի հրաժարվեն իրենց կոմպլեքսներից: Նրանք, ովքեր հաշմանդամություն ունցող անձանց աշխատանքի են ընդունել, չեն փոշմանել», – ասաց Արմեն Ալավերդյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ