20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Դեմիրճյանը` լուրջ եւ “պատմական” ընտրության առջեւ. 168 Ժամ

ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը կանգնած է լուրջ երկընտրանքի առաջ: Նրանք առաջարկում են գլխավորել ՀԱԿ դաշինքը, հնարավոր է նաեւ` նույն խմբակցությունը: ՀԱԿ կուսակցությանը չանդամակցած կուսակցությունները ցանկանում են հանդես գալ ՀԱԿ անվան տակ` համարելով, որ ՀԱԿ-ը շարունակում է գոյություն ունենալ որպես դաշինք:

Նրանց պետք է նոր առաջնորդ եւ նրանք առաջարկում են, որ դա լինի Ստեփան Դեմիրճյանը: Այս առումով թերթը հետաքրքրական է համարում այն, որ անցյալ տարի պետք է ընտրվեր ՀԱԿ խմբակցության ղեկավար եւ առաջադրվել էր երկու թեկնածու` Լեւոն Զուրաբյանը եւ Հրանտ Բագրատյանը:

Ստեփան Դեմիրճյանը հայտարարել էր, որ ինքը չի մասնակցելու քվեարկությանը: Դեմիրճյանն իր բոյկոտը չէր բացատրել , բայց դժվար չէ հասկանալ, որ ըստ ամենայնի` նա խմբակցության ղեկավարի ամենաարժանավոր թեկնածու համարում էր հենց իրեն: Եւ թերեւս վիրավորվել էր, որ իր թեկնածությունը չի առջադրվել:

Առաջին քվեարկության ժամանակ երեքական ձայն էին ստացել Զուրաբյանը եւ Բագրատյանը, բայց Տեր-Պետրոսյանի միջամտության արդյունքում Լեւոն Զուրաբյանն ընտրվեց 4/2 հարաբերակցությամբ: Ստեփան Դեմիրճյանը կարող է վերականգնել խախտված պատմական անարդարությունը,` փոխարինելով Լեւոն Զուրաբյանին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ